-
27.07.2018|
18:00
ՀՀԿ-ն իր խոր մտահոգությունն է հայտնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։
-
27.07.2018|
17:59
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենք եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ում ևս, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելը:
-
27.07.2018|
17:56
ԱԺ-ում ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստը վարում էր Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ, եթե ԱԺ խորհրդարանական ուժերից առաջարկներ այս ընթացքում չեղան, քննարկման առաջարկ կամ առարկություն չեղավ, երեքշաբթի օրն ԱԺ-ն առաջարկությունները գրավոր կուղարկի կառավարության համապատասխան հանձնաժողովին:
-
27.07.2018|
17:51
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու միջնորդություն ներկայացնելու մեջ իրավական որևէ ոճ ու լեզու չի տեսել:
-
27.07.2018|
17:47
Կամ` մի հարցաքննության պատմություն, որ երեկ չկայացավ ու վերաճեց հարցազրույցի: Երեկ Ռոբերտ Քոչարյանը վկայի կարգավիճակով ներկայացել է ՀՔԾ` հատուկ քննչական գործողությունների:
-
27.07.2018|
16:16
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
-
27.07.2018|
12:56
Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երեկ քննել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը: Քոչարյանը դատական նիստին չի ներկայացել, քանի որ դեռևս ծանուցում չի ստացել:
-
27.07.2018|
11:40
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ՀՔԾ ներկայացրած մեղադրանքը՝ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու հոդվածով, Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը «քաղաքական տեռոռ» է համարում։
-
27.07.2018|
10:03
Առաջին ատյանի դատարանը հուլիսի 27-ին` ժամը 11-ին կվերսկսի դատական նիստը, որի ժամանակ քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:
-
27.07.2018|
00:58
Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առևտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առևտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում: